ՄՄարիամ Մխիթարյան

G7-ի երկրների ղեկավարները համաձայն են հանդիպել Սպիտակ տանը. ТАСС

G7-ի երկրների ղեկավարները համաձայն են հանդիպել Սպիտակ տանը. ТАСС

Միացյալ Նահանգները դրական արձագանք է ստացել G7-ի երկրների ղեկավարներից՝ հունիսին Սպիտակ տանը ​​գագաթնաժողով անցկացնելու որոշման վերաբերյալ: Այս մասին հայտնել է նախագահ Թրամփի մամուլի քարտուղար Քեյլի Մաքքինանին:

Գագաթնաժողովը նախատեսված է հունիսի վերջին, առանց տեսակապի, բոլորի ներկայությամբ,: Ըստ Մաքքինանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ այդ հանդիպումը կլինի համաճարակի ավարտից հետո նորմալ կյանք վերադառնալու լավ օրինակ:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հնարավոր էր համարել յոթնյակի հանդիպումը Քեմփ Դեվիդի իր նստավայրում, բայց անցած շաբաթ հայտարարեց, որ գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Վաշինգտոնում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում