ԼԼիլիթ Սեդրակյան

Նուբարաշեն և Նորք-Մարաշ շրջաններում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ․ ՍԱՏՄ

Նուբարաշեն և Նորք-Մարաշ շրջաններում պարետի որոշումը խախտել է միայն մեկ  հանրային սննդի օբյեկտ․ ՍԱՏՄ

Երևանի Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների այսօրվա համատեղ շրջայցի ընթացքում հայտնաբերվել է միայն մեկ հանրային սննդի կետ, որտեղ խախտվել են ՀՀ պարետի որոշման պահանջները: Անհատ ձեռնարկատեր Յուհաննա Առաքելյանին (Նուբարաշեն թաղամաս 11 փ. 2/15) պատկանող օբեկտի  աշխատակիցը չի ջերմաչափվել, բացակայել են ջերմաչափման մատյանն ու ձեռնոց-դիմակների համար նախատեսված՝ մակնշված փակվող աղբամանը:

Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն:

ՍԱՏՄ մասնագետներն այցելել են Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ևս երեք՝ Ա/Ձ «Սամվել Հովհաննիսյան» (Նուբարաշեն թաղ, 10-2/5), Ա/Ձ «Մելանյա Բարսեղյան (Նուբարաշեն թաղ, 11 փ 8/7), Ա/Ձ «Օվսաննա Սահակյան» (Նուբարաշեն Զ-5 թաղ. 1/5), և Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող մեկ՝ «Տեսարան ԷյԷմ» ՍՊԸ (Գ. Հովսեփյան 30/8) հանրային սննդի կետեր:

Խախտումներ չեն հայտնաբերվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում