Գրեթե 25 տարի՝ Պարի պետական համույթի մենակատար… Ելույթներ աշխարհի ամենահայտնի բեմերում՝ Գրանդ Օպերա, Մետրոպոլիտեն Օպերա, Կարնեգի Հոլ… Մեկ քառորդ դար Պարի պետականում պարելուց ու դասավանդելուց հետո, մի օր հանդարտ ու վստահ քայլերով մեկընդմիշտ հեռացավ ու ստեղծեց իր՝ «Պարի և հոգու թատրոնը»:
«Սոֆի. կին, որը պարում է» հեռուստաֆիլմը նվիրվում է պարուհի Սոֆի Դևոյանի բեմական 50-ամյա գործունեությանը:










