Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում 21 տնտեսվարողի մոտ խախտումներ են արձանագրվել

Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում 21 տնտեսվարողի մոտ խախտումներ են արձանագրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։

Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 36 տնտեսվարողի մոտ, որոնցից 21-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։ Դրանց մասով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։Դիտարկումներով պարզ է դարձել, որ մայրաքաղաքի ծայրամասերում գործող տնտեսվարողների կողմից ավելի շատ է անտեսվում անվտանգության կանոնների պահպանումը։

Արձանագրված  հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և  արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով՝ մայիսի 26-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել արդեն 932 տնտեսվարողի նկատմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում