ՆՆարե Թադևոսյան

Մանկապարտեզներից մեկում որոշ թերություններ են արձանագրվել

Մանկապարտեզներից մեկում որոշ թերություններ են արձանագրվել

Մայիսի 27-ին ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների թվով 6 մանկապարտեզում։

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումն իրականացրել է ոստիկանության և թաղապետարաննեի պատասխանատու աշխատակիցների հետ։

Մանկապարտեզներից մեկում տեսչական մարմնի ներկայացուցիչները արձանագրել են որոշ թերություններ։ Հաստատության մուտքը ախտահանման համար հարմարեցված չի եղել: Տնօրենը հաստատել է, որ ախտահանման միջոցների պակաս եղել է, սակայն արագ լրացվել է:

Այս մանկապարտեզ հաճախող 127 սանից 14-ի ծնողներն են ցանկություն հայտնել, որ իրենց երեխան մանկապարտեզի վերաբացվելուց հետո շարունակի հաճախել: Սակայն այս շաբաթ սաների հաճախումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում