ԱԱրման Գալոյան

2,1 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար

2,1 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար

Կառավարության որոշմամբ շուրջ 2,1 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ այդպես ապահովվո՞ւմ է նաև ժամանակավոր կացարանները բնակարան ձեռք բերելու պահին ազատելը:

«Այնպես չլինի, որ տնակների պատմությանը հանդիպենք, երբ ընտանիքը բնակարան է ստանում, բայց նախընտրում է իր տիրապետության տակ պահել նաև ժամանակավոր կացարանը: Այսպիսի դեպքերը պետք է բացառել»,- ասաց վարչապետը։

Սուրեն Պապիկյանն էլ պարզաբանեց, որ անհրաժեշտ իրավական կարգավորումները կան, պետք է միայն հետևել դրանց:

«Այս մարդիկ 88 թվականից մինչև օրս բռնագաղթի հետևանքով տարբեր տեղերում են բնակվել, սեփական տանիք չունեն, և նման որոշում Երևան քաղաքի համար նախկինում չի եղել»,- ասաց նա:

Ավելի ուշ Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Կառավարության որոշմանը՝ գրելով. 

«Կառավարության այսօրվա որոշմամբ մեկնարկեց Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը։

2,1 մլրդ դրամ կուղղվի Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող 185 ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը:

Հիշեցնեմ, որ նախորդ փուլով Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող 112 փախստական ընտանիքների կեսից ավելիին արդեն տրամադրվել են բնակարանների գնման վկայագրերը:

Երկրորդ փուլի համար ավելի հարթ և սահուն ընթացք ապահովելու նպատակով հստակեցվել են նաև ծրագրի առաջին փուլում ի հայտ եկած խնդիրների կարգավորման դրույթները»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում