ՄՄարի Կոստանյան

Ավստրալիայում կորոնավիրուսի թեկնածու պատվաստանյութ է փորձարկվում. ABC News

Ավստրալիայում կորոնավիրուսի թեկնածու պատվաստանյութ է փորձարկվում. ABC News

Ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունն այսօր Ավստրալիայում սկսել է կորոնավիրուսի թեկնածու պատվաստանյութի կլինիկական փորձակումը մարդկանց վրա: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը:

Novavax դեղամիջոցի կլինիկական փորձարկման առաջին փուլում այն կներարկվի 131 կամավորների: Ամերիկյան ընկերության՝ պատվաստանյութի հետազոտությունների ղեկավար Գրեգորի Գլենի հավաստմամբ՝ նպատակն է բացահայտել պատվաստանյութի արդյունավետությունը:

Կորոնավիրուսի տասնյակ պատվաստանյութեր փորձարկման առաջին փուլում են, որոնք հիմնականում իրականացվում են Չինաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: Առայժմ հայտնի չեն բոլոր թեկնածու պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը: Մասնագետները հույս են հայտնում, որ բոլորն աշխատում են տարբեր տեխնոլոգիաներով և, ի վերջո, առնվազն մեկը կհաջողի:

Գրեգորի Գլենը հայտնել է, որ կենդանիների վրա դեղամիջոցի փորձարկումն արդյունավետ է փոքր դեղաչափերով: Նրա խոսքով՝ Novavax դեղամիջոցն այս տարի հնարավոր կլինի արտադրել առնվազն 100 միլիոն դեղաչափով, իսկ 2021-ին՝ 1.5 միլիոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում