ՇՇողիկ Գալստյան

Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 48 պացիենտ. Թորոսյանը նոր տվյալներ է հրապարակել

Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 48 պացիենտ. Թորոսյանը նոր տվյալներ է հրապարակել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում այս պահին 250 կորոնավիրուսով վարակված պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 48-ը՝ ծայրահեղ ծանր, 16-ը՝ միացված են արհեստական շնչառության սարքին: 

«250՝ ծանր, 48՝ ծայրահեղ ծանր, 16՝ արհեստական շնչառության վրա»,- գրել է նախարարը: 

Հիշեցնենք, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 7113 դեպք, մահացել է 87 մարդ, ապաքինվել է 3145-ը: Ապրիլի 25-ին գրանցվել էր վարակման 452 դեպք: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում