ՄՄարիամ Մխիթարյան

Լուկաշենկոն պատրաստվում է նոր կառավարություն ձևավորել. Deutsche Welle

Լուկաշենկոն պատրաստվում է նոր կառավարություն ձևավորել. Deutsche Welle

Երկուշաբթի՝ մայիսի 25-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է նախագահական ընտրություններից առաջ նոր կառավարություն ձևավորելու մտադրության մասին: Ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի օգոստոսի 9-ին:

Նախարարների նոր կաբինետի ձևավորումը Լուկաշենկոն համարել է սկզբունքային խնդիր, որը հնարավորություն է տալիս մարդկանց տեսնել, թե ում հետ է նախագահն աշխատելու: Վեցերորդ անգամ երկրի նախագահ դառնալ ցանկացող Լուկաշենկոն վստահեցրել է, որ քվեարկությունը կլինի արդար և օրինական:

Բելառուսի ներկա կառավարության անդամները պաշտոնավարում են 2018-ի օգոստոսի 18-ից: Դրանից առաջ Լուկաշենկոն աշխատանքից ազատեց Անդրեյ Կոբյակովին՝ նախագահի հրահանգները չկատարելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում