ԳԳայանե Թամամյան

Թեթև ընթացքով վարակակիրների ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից. ԱՆ

Թեթև ընթացքով վարակակիրների ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից. ԱՆ

Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում և ուղեգրում թեստավորման, հայտնում են Առողջապահության նախարարությունից: 

Այնուհետև ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 հաստատված պացիենտի հետ, ճշտում գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով պացիենտի գանգատներից՝ նա որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա դիտարկվում է նաև հոսպիտալացման անհրաժեշտութունը:

Թեթև կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից՝  ստորին շնչուղիների ախտահարման պատճառով:

COVID-19-ով պացիենտների հոսպիտալացման ցուցումներին ծանոթանալու համար այստեղ՝ http://moh.am/#1/2847

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում