ՎՎարդուհի Բալյան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում

Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է, հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդ բուժվում է մայրաքաղաքում:

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում ու հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1814 նմուշառում, մայիսի 12-24-ը, ներառյալ Գյումրիում, իրականացվել է 491 նմուշառման հետազոտություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում