ԱԱրման Գալոյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են նվիրատվություններ ստացվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են նվիրատվություններ ստացվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են նվիրատվություններ ստացվել համավարակի հետևանքների հաղթահարմանն ի նպաստ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրերի համար։

Գերմանիայի հայոց թեմը սոցիալական ծրագրերի համար նվիրաբերել է 4․000 (չորս հազար) եվրո գումար։

«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100․000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար գումար՝ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ջորջ և Ջոն Քյուրքչյան եղբայրների հիմնադրամը տրամադրել է քսան հազար (քսան հազար) ԱՄՆ դոլար:

Մի հավատացյալ բարերարի կողմից Սուրբ Էջմիածնին փոխանցվել է 50․000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար գումար՝ ի զորակցություն լիբանանահայության,- տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում