ԱԱրման Գալոյան

Վերահսկվում է հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանումը

Վերահսկվում է հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-22-ը ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Կազմվել և տրամադրվել  են ուղեցույցներ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին, վարորդներին, տաքսու վարորդներին։ Որպես նախնական կանխարգելիչ գործողություններ՝ իրականացվել են իրազեկման աշխատանքներ ուղևորների, ավտոկայարանների և հավաքակայանների աշխատակիցների շրջանում։

Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հիմնական ավտոճանապարհների վրա իրականացրել են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով այն տրանսպորտային միջոցները, որոնք սովորաբար գերբեռնված են լինում: Տրանսպորտային միջոցում առանց դիմակի կամ սահմանված քանակից ավել ուղևորներ հայտնաբերելու դեպքում  ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից, որից հետո միայն տրանսպորտային միջոցը շարունակել է իր բնականոն աշխատանքը:

Յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ստեղծվել են շրջիկ խմբեր, որոնք ամենօրյա ռեժիմով հսկողություն են իրականացնում Պարետի որոշման պահանջների կատարման նկատմամբ: 

Տեսչական մարմնի և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների համատեղ վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, տեղում կատարվել են իրազեկման աշխատանքներ և տրվել պարտադիր կատարման ցուցումներ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում