ՆՆարե Ոսկանյան

Մաքսատուրքերի մեխանիզմը ներքին շուկայի պաշտպանությունն է. փոխնախարարը ներկայացրեց քվոտային համակարգը

Մաքսատուրքերի մեխանիզմը ներքին շուկայի պաշտպանությունն է. փոխնախարարը ներկայացրեց քվոտային համակարգը

ԵԱՏՄ մաքսային արտոնության ժամկետի երկարաձգման դեպքում որոշ ապրանքների գներ 3 տոկոսով կնվազեն: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն էլ հետաքրքրվեց, թե այդ ապրանքատեսակների ոլորտներում կա՞ն տեղական արտադրողներ և նախատեսվո՞ւմ է, որ կլինեն:

«Օրինակ՝ 2015 թվականին ընտանի թռչնամսի ներմուծման մաքսատուրքը Հայաստանում կազմում էր 10 տոկոս, 2019 թվականին՝ 22 կազմել էր տոկոս, հունվարի մեկից հետո դառնում է 25 տոկոս, 2022 թվականից կդառնա 80 տոկոս: Դիցուք, եթե այս պահին գործող մաքսատուրքը 25 տոկոս է՝ մենք ունենք ֆերմերային տնտեսություններ, որոնք այս պահին ապահովում են Հայաստանի ներքին սպառման մոտ 26.6 տոկոսը: Դա դինամիկ աճում է: Անցած տարվա նկատմամբ 11 տոկոս աճ ենք ունեցել»,- ասաց փոխնախարարը:

Սիմոնյանը նաև հայտնեց, որ Վիետնամի հետ Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում տարեկան կտրվածքով շատ նվազեցված մաքսատուրքով է ներմուծվում բրինձը:

Կա քվոտային համակարգ, որից Հայաստանը կօգտվի, որպեսզի ԵԱՏՄ շրջանակում ներմուծվող ընտանի թռչնամսի մաքսատուրքը լինի 25 տոկոս: Այն թույլ կտա մեր տեղական արտադրությանը զարգանալ, և սպառողական գնի բարձրացման հետևանքով շուկայում չեն լինի որևէ կարգի տատանումներ։

Սիմոնյանն ասաց նաև, որ մաքսատուրքերի մեխանիզմը ներքին շուկայի պաշտպանությունն է: Հայաստանն այս պարագայում  ունի ներքին շուկայի ամբողջական պաշտպանություն: Համավարակի ընթացքում ԵԱՏՄ շրջանակում իրականացվել են որոշ վերլուծական աշխատանքներ։ Փոխնախարարի խոսքով՝ երկրների կողմից կազմվել է համապատասպան փաստաթուղթ, որը թույլ է տալիս գնահատել՝ զգայուն ապրանքների ինչ դեֆիցիտներ ու պրոֆիցիտներ կան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում