ՀՀայկարամ Նահապետյան

Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել. արդյունքը կրկին բացասական է

Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել. արդյունքը կրկին բացասական է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է նախարարության խոսնակ Արմինե Մուրադյանը: 

«Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե, խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»,- գրել է խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում