ՄՄարի Կոստանյան

Իտալիան սահմանները կվերաբացի հունիսին՝ առանց պարտադիր կարանտինի. CNN

Իտալիան սահմանները կվերաբացի հունիսին՝ առանց պարտադիր կարանտինի. CNN

Իտալիան Եվրամիության երկրների հետ սահմանները կվերաբացի հունիսի 3-ից՝ առանց պարտադիր կարանտինային ռեժիմի կիրառման՝ գրում է CNN-ը:

Իտալիայի կառավարության որոշումը նպատակ ունի վերակենդանացնել երկրի տնտեսությունը: Այս մասին հայտարարել է եվրոպական երկրի վարչապետը Ջուզեպպե Կոնտեն Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում ելույթի ժամանակ:

Իտալիան կողմ է Եվրամիության բոլոր անդամ երկրների սահմանները միասին վերաբացելու քաղաքականությանը: Մեծ Բրիտանիան, որը ԵՄ կազմից դուրս է եկել, նույնպես կմիանա գործընթացին: Իտալիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրամիության զբոսաշրջիկների համար կարանտինային ռեժիմն անհրաժեշտ չի լինի: Կոնտեն տեղեկացրել է, որ Իտալիա մուտք գործելու դեպքում պահանջվում է դիմակ կրել ու պահպանել սոցիալական հեռավորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում