ՌՌոզա Խաչատրյան

Նորքի տուն-ինտերնատի 2 բնակիչ մահացել է, 11-ի վիճակը կայուն է

Նորքի տուն-ինտերնատի 2 բնակիչ մահացել է, 11-ի վիճակը կայուն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը 1lurer.am-ին տեղեկություններ հայտնեց Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 45 հիվանդների առողջական վիճակի մասին:

Մարտիրոսյանը նշեց, որ այս գիշեր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներից 2-ը մահացել են: Մահացածներից մեկը եղել է 90 տարեկան տղամարդ, մահն արձանագրվել է կորոնավիրուսից, մյուս մահացողը եղել է կին, որի մահը վրա է հասել այլ հիվանդությունից:

«Նորքի տուն-ինտերնատի 14 բնակիչ այս պահին գտնվում է հիվանդանոցում: Հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: 11-ի վիճակը բավարար է, կայուն է»,- նշեց նախարարության մամուլի խոսնակը:

Մարտիրոսյանը հավելեց, որ երեք ասիմպտոմ հիվանդ մեկուսացված է հենց տուն-ինտերնատում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում