ՄՄարի Կոստանյան

Իտալուհին վիճակախաղի տոմսով շահել է Պիկասոյի 1 մլն եվրո արժողությամբ կտավը. Telegraph

Իտալուհին վիճակախաղի տոմսով շահել է Պիկասոյի 1 մլն եվրո արժողությամբ կտավը. Telegraph

58-ամյա իտալուհին վիճակախաղի տոմսով շահել է Պաբլո Պիկասոյի կտավներից մեկը, որը գնահատվում է 1 միլիոն եվրո՝ գրում է Telegraph.co.uk կայքը:

Կլաուդիան պատմել է, որ որդին գնել էր վիճակախաղի երկու տոմս, որից մեկը նվիրել էր իրեն Սուրբծննդյան տոնին: Իտալուհու հավաստմամբ՝ ինքը շատ է սիրում Պիկասոյի ստեղծագործությունները, և այն փաստը, որ հնարավորություն ունի իր տան պատին կախել 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչներից մեկի կտավը, իրենց շատ է հուզել:

Բարեգործական ակցիան կազմակերպել է արվեստի գործերի միլիարդատեր հավաքորդներից մեկը: Առցանց վաճառվել է վիճակախաղի 51140 տոմս, յուրաքանչյուրը՝ 100 եվրոյով:

Վիճակահանությունը պետք է տեղի ունենար մարտին, սակայն համավարակի պատճառով այն հետաձգվել էր:

Իտալուհու խոշոր շահումը Պիկասոյի նատյուրմորտներից է, որտեղ պատկերված է թերթ ու մի գավաթ աբսենտ՝ դրված փայտե սեղանին: Պիկասոն այն նկարել է 1921-ին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում