ԱԱրման Գալոյան

Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է

Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է

Կառավարության այսօրվա նիստին չէր մասնակցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը. նա ինքնամեկուսացված է:

1lurer.am-ի հետ զրույցում նախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, ինչի պատճառով էլ Բաթոյանն ինքնամեկուսացել է։

«Նա հանձնել է թեստը, պատասխանը բացասական է եղել»,- հավելեց խոսնակը:

Տեղեկացնենք, որ շարունակում է ինքնամեկուսացված մնալ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա չէր մասնակցում կառավարության այսօրվա նիստին: Պապիկյանը ինքնամեկուսացման պատճառով չէր մասնակցել նաև կառավարության նախորդ շաբաթ կայացած նիստին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում