Հանրային հեռուստաընկերության եթերում ավարտվում է իսպանական «Գրանդ հոթել» հեռուստանովելը:
1905 թվական: Երիտասարդ Խուլիոն ժամանում է «Գրանդ հոթել»՝ քաղաքից կտրված մի խաղաղ վայր, որտեղ փորձում է հետաքննել և բացահայտել քրոջ անհետացման առեղծվածը: Նա հյուրանոցում տեղավորվում է աշխատանքի իբրև սպասավոր և ծանոթանում տիրոջ դստեր հետ: Աղջիկը միակն է, ով պատրաստ է օգնել Խուլիոյին բացահայտելու քրոջ անհետացման գաղտնիքը:
Հեռուստանովելի հանգուցալուծումը՝ վերջին երկու սերիաներում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 18:25-ին










