ԱԱրևիկ Աբելյան

Տարհանման չորրորդ ավիաչվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 76 ուղևոր․ AnalitikaUA

Տարհանման չորրորդ ավիաչվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 76 ուղևոր․ AnalitikaUA

Մայիսի 18-ին տարհանման չորրորդ ավիաչվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 76 ուղեւոր, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Ուկրաինա է մեկնել 76 ուղեոր, որոնցից 22-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի եւ Իրանի քաղաքացիներ, որոնք իրավունք ունեին մուտք գործելու Ուկրաինայի տարածք:

Բոլոր ուղեւորներն անցել են ջերմության սքրինինգ, բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձինք ժամանողների շրջանում չեն հայտնաբերվել: Կարանտին անցնելու համար չվերթի ուղերեւորներն ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 10-ին Հայաստանից երրորդ տարհանման չվերթով Ուկրաինա էր ժամանել 80 ուղեւոր:

Պարբերականը հիշեցնում է նաեւ, որ ուկրաինական SkyUp ավիաընկերությունը ապրիլի 28-ին իրականացրել է Կիեւ-Երեւան-Կիեւ չարթերային չվերթ, որը տեղափոխել է 2 երկրների մոտ 300 քաղաքացի: Թռիչքի բոլոր ծախսերը ստանձնել է «Ուկրաինայի հայերի միությունը»՝ կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ:

Ուկրայնական ավիաընկերությունը Երեւանից առաջին չվերթն իրականացրել է մարտի 25-ին, երբ Կիեւ էր ուղեւորվել 92 մարդ՝ Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիներ, որոնք Ուկրաինայում կացության իրավունք ունեն: Նշվում էր, որ չվերթը կայացել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում