ԱԱրման Գալոյան

Խորհրդակցություն ԳՇ-ում. անդրադարձ է եղել նաև գնումների գործընթացին

Խորհրդակցություն ԳՇ-ում. անդրադարձ է եղել նաև գնումների գործընթացին

Մայիսի 19-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ,- տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: 

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայիսին կատարված աշխատանքները, զեկուցվել է  2020 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումների ընթացքի, դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև գնումների գործընթացին վերաբերող հարցերի մասին: 

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման, ծրագրված աշխատանքների լիարժեք կատարման և համավարակի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների խստիվ պահպանման վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում