«Հյուսիս-հարավ» ֆիլմը քաղաքային ռոմանս է: 4 ընկեր՝ յուրաքանչյուրն իր աշխատանքով, իր նպատակներով և ամուսնանալու ցանկությամբ:
Արտավազդին (Միշո) են վստահում քաղաքի ամենաշքեղ հարսանիքների կազմակերպումը, Արտյոմը (ՀՏ Հայկո) զբաղվում է հողատարածքների առքուվաճառքով և ցանկանում է Հյուսիս-հարավ ճանապարհաշինությանը հատկացված կլորիկ գումարներից մեծ պատառ փախցնել, Էդը (Սոս Ջանիբեկյան) «մեր օրերի վերջին ռոմանտիկի» ոգով փորձում է իր խմբի հետ վերածնել ռետրո երաժշտության ավանդույթները, իսկ անասնաբուժական ամբիոնի կրտսեր գիտաշխատող Նվերը (Դավիթ Թովմասյան) մշտական կատակների թիրախ է:
Ամեն ինչ իր բնականոն հունով էլ կընթանար, եթե Նվերը, «նվեր» չաներ ընկերներին և մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչի (Մկո) շքեղ առանձնատանը «անօրինական փարթի» չկազմակերպեր:
Հիմա տղաները ստիպված են մի կողմ դնել սեփական սկզբունքները, գնալ ամենատարբեր զոհողությունների, հայթայթել անհրաժեշտ գումարը և փրկել ընկերոջը: Իսկ երբ խոսքն ընկերության մասին է, նպատակն արդարացնում է բոլոր միջոցները:
2015 թ., Հայաստան
Ժանր` արկածային կատակերգություն
Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
Դերերում՝ Դիանա Մալենկո, Դավիթ Թովմասյան, ՀՏ Հայկո, Միշո, Սոս Ջանիբեկյան, Մկրտիչ Արզումանյան, Սոնա Շահգելդյան
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:10-ին










