ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսով վարակված Պեսկովի բուժումը շարունակվում է. ТАСС

Կորոնավիրուսով վարակված Պեսկովի բուժումը շարունակվում է. ТАСС

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի բուժումը շարունակվում է: Այս մասին նա հաղորդել է ՏԱՍՍ-ին:

«Առայժմ բուժվում եմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է ինքնազգացողությունը, և ե՞րբ է լքելու հիվանդանոցը: Կրեմլի ներկայացուցիչը նաև շնորհակալություն է հայտնել իր առողջության համար անհանգստացողներին:

Ռուսաստանում համաճարակի բռնկումից ի վեր, բացի Պեսկովից, կորոնավիրուսով վարակվել են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Շինարարության նախարարության ղեկավար Վլադիմիր Յակուշևը, Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և Գիտության ու բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը: Յակուշևը մայիսի 8-ին դուրս է գրվել հիվանդանոցից և հետագա բուժումը ստանում է տանը: Լյուբիմովան և Ֆալկովը ապաքինվել են ու վերադարձել աշխատանքի:

Ինչ վերաբերում է կառավարության ղեկավարին, ապա նրա բուժումը շարունակվում է, և հնարավոր է, որ Միշուստինն այս շաբաթ արդեն գնա աշխատանքի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում