ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելում մահացել է Չինաստանի դեսպան Դու Վեյը. BBC

Իսրայելում մահացել է Չինաստանի դեսպան Դու Վեյը. BBC

Թել Ավիվում մահացել է Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյը: 57-ամյա դիվանագետի մահվան պատճառները պաշտոնապես չեն հաղորդվում: Միևնույն ժամանակ, իսրայելական 12 հեռուստաալիքը հայտնել է, որ դեսպանը մահացել է քնած ժամանակ, բնական մահով:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեսպանի մահվան պատճառը «պահանջում է լրացուցիչ ստուգում և հաստատում»:

Դու Վեյը Իսրայելում  դեսպան էր նշանակվել այս տարվա փետրվարին: Նախկինում նա ՉԺՀ-ի դեսպանն էր Ուկրաինայում:

Ըստ BBC- ի՝ ուրբաթ՝ մայիսի 15-ին, Իսրայելում Չինաստանի դեսպանատունը զայրույթով արձագանքեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի քննադատությանը, որն Իսրայել կատարած այցի ընթացքում բացասաբար մեկնաբանեց Պեկինի քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում