ՀՀովհաննես Վարդանյան

Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ․ ԱԱՏՄ

Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ․ ԱԱՏՄ

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից  տեղեկացնում են, որ հազարավոր տնտեսվարողների հետ տարվում է իրազեկման աշխատանք։

Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երևանի ու մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։ Թեժ գծով և առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։

Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։ Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ` վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։

Պարետի մայիսի 15-ի միաժամանակ 2 որոշմամբ՝ կասեցում է կիրառվում եւս 47 եւ 12 տնտեսվարողի հանդեպ։

Պարետի որոշմամբ սահմանված նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանց չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում