Թումանյանի «Անուշ»-ը մայր թատրոնի բեմում

Թումանյանի «Անուշ»-ը մայր թատրոնի բեմում

«Անուշ» օպերան մայր թատրոնի բեմում է 80 տարի: Առաջին դերակատարները Հայկանուշ Դանիելյանն ու Շարա Տալյանն էին: Բայց որպես ամենաԱնուշ հասարակության մեջ տպավորվել է Գոհար Գասպարյանը: Ասում են` նա շատ էր սիրում այս դերերգը ու երկար տասնամյակներ չէր հրաժարվում 16 տարեկան աղջնակի կերպարից:

Թումանյանի պատմվածքի հիման վրա գրված օպերան հանդիսանում է  հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որը ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Օպերայի երաժշտության եւ լիբրետոյի հեղինակը Արմեն Տիգրանյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում