ՆՆարե Ոսկանյան

Կենդանաբանական այգին կբացվի մայիսի 18-ին

Կենդանաբանական այգին կբացվի մայիսի 18-ին

Երևանի կենդանաբանական այգու Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։

Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ 

Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։
Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։

Մասնավորապես՝ Արգելվում է կերակրել կենդանիներին:Ա

Ագելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին։

Այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։

Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։

Ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով ցանկալի է նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմս՝  010562362 կամ 010562165 եռախոսահամարներով։ 
Երևանի կենդանաբանական այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ը։
Այգու ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում