ՆՆարե Ոսկանյան

0 -18 տարեկան երեխա ունեցող, չաշխատող ընտանիքները ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ

0 -18 տարեկան երեխա ունեցող, չաշխատող ընտանիքները ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով հակաճգնաժամային միջոցառումներին՝ ասաց, որ հակաճգնաժամային վեցերորդ միջոցառմամբ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք, որոնք չունեն մինչև 14 տարեկան երեխա, ստացել են 68-հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 7925 քաղաքացի, ծրագրով բաշխվել է 539 միլիոն դրամ:

Յոթերորդ միջոցառմամբ՝ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, որոնց ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100-հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 9475 կանայք, բաշխվել է 921 միլիոն դրամ:

Ութերորդ միջոցառմամբ՝ Կառավարության կողմից սահմանված տուժած ոլորտների վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը ստացել են աջակցություն՝ աշխատողները՝ իրենց գրանցված աշխատավարձի կիսով չափ, անհատ ձեռնարկատերերը՝ եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով: Ծրագրից օգտվել է 120.828 քաղաքացի, բաշխվել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ, մեկ անձի միջին աջակցության չափը կազմել է 68.200 դրամ:

0 -18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, հակաճգնաժամային իններորդ միջոցառմամբ ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 166 հազար  երեխա, բաշխվել է 4.4 միլիարդ դրամ:

Հակաճգնաժամային տասներորդ միջոցառմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողները ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն: Ծրագրից օգտվել է 6157 տնտեսվարող, բյուջեն՝ 317 միլիոն դրամ, մեկ սուբյեկտի միջին աջակցության չափը կազմել է 51.500 դրամ։

Վարչապետն ընդգծեց, որ 10-րդ և 8-րդ ծրագրով  այն տնտեսավարողները, որոնք պարտաճանաչ  հսկիչ-դրամարկղային մեքենաներով գրանցել են իրենց կտրոնները, նրանց աջակցության չափն էականորեն ավելի է եղել, քան նրանք, որոնք ընդհանրապես չեն գրանցել  շրջանառությունը, որը պարտավոր էին օրենքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում