ԱԱրևիկ Աբելյան

Երևան-Կիև տարհանման չվերթերի տոմսերը վաճառվում են

Երևան-Կիև տարհանման չվերթերի տոմսերը վաճառվում են

SkyUp ավիաընկերությունը տեղեկացնում է, որ սկսվել է մայիսի 18-ի կայանալիք  Երևան-Կիև տարհանման չվերթերի տոմսերի վաճառքը։ 

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ Երևանից ինքնաթիռը կժամանի Բորիսպոլ օդանավակայան՝  B տերմինալ։ 

Երևանից դեպի Կիև չվերթի ավիատոմսերը վաճառվում են SkyUp ավիաընկերության կայքում ֆիքսված սակագնով, որը ներառում է ուղեբեռի տեղափոխումը։

Դեպի Կիև չվերթի տոմս կարող են գնել միայն Ուկրաինայի քաղաքացիները և օտարերկրացիները, որոնք Ուկրաինայում կացության իրավունք ունեն։

Կիևից Երևան հետադարձ չվերթերի մասին կարելի է տեղեկանալ SkyUp ավիաընկերության կայքից։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում