ԱԱրման Գալոյան

Քննարկում Ծիծեռնակաբերդի բարձունքի բարեկարգման վերաբերյալ

Քննարկում Ծիծեռնակաբերդի բարձունքի բարեկարգման վերաբերյալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի բարեկարգման վերաբերյալ։

«Այսօր աշխատանքային քննարկում ունեցա Ծիծեռնակաբերդի բարձունքի բարեկարգման վերաբերյալ։ Քննարկեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած մի շարք ծրագրեր։ Որոշում կայացվեց շարունակել քննարկումները ընդհանուր շուրջ 100 հա ընդգրկող տարածքում համապարփակ լուծումներ առաջարկելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել լանդշաֆտային ճարտարապետության մեջ մասնագիտացած տեղական ընկերությունների պոտենցիալը»,- տեղեկացրել է նա Ֆեյսբուքի իր էջում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում