ՌՌոզա Խաչատրյան

Արտաշատի ԲԿ-ն ամբողջ թափով լծված է կորոնավիրուսի դեմ պայքարին. նախարար

Արտաշատի ԲԿ-ն ամբողջ թափով լծված է կորոնավիրուսի դեմ պայքարին. նախարար

Արտաշատի ԲԿ-ն իր բուժանձնակազմով մեր երկրի լավագույն բժշկական կենտրոններից է: Այն այս պահին ամբողջ թափով լծված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա Արարատի մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին պատմող տեսանյութ է հրապարակել՝ մեջբերելով նաև Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավարի խոսքը:   

«Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում: Եվ եթե մենք չպահպանենք կանոնները, եթե մենք չփորձենք փոխել մեր կենսակերպը, մեր վարքագիծը, վարվելակերպը, ապա այս հիվանդության դեմ երկար ենք պայքարելու»,- նշում է բժիշկ-ռեանիմատոլոգ, Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում