ԱԱրսեն Մկրտչյան

Երևանի մետրոպոլիտենը կվերաբացվի մայիսի 18-ին. աշխատանքային գրաֆիկը՝ 07:00-23:00

Երևանի մետրոպոլիտենը կվերաբացվի մայիսի 18-ին. աշխատանքային գրաֆիկը՝ 07:00-23:00

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի գործընկերներ, սիրելի ուղևորներ,

Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես` վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը:

Նշեմ, որ Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

Սպասասրահներում նշանակվելու են ուղևորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղևորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը:

Ընդգծեմ նաև, որ մետրոպոլիտենի նախասրահներում և բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում