ՀՀայկարամ Նահապետյան

Մայիսի 15-ին կիրականացվի Մոսկվայից Երևան հերթական չարտերային չվերթը

Մայիսի 15-ին կիրականացվի Մոսկվայից Երևան հերթական չարտերային չվերթը

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։ Այդ մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: 

«Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը հղումով՝ shorturl.at/mrC05։

Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը 12։00-ից սկսած (32-37-րդ հաշվառման սեղաններ)։

Վերոնշյալ համարների ներքո հերթագրված քաղաքացիները տեղեկացվել են չվերթի մասին»,- նշված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում