ՆՆարե Ոսկանյան

Մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը կառավարության բոլոր միջոցառումները կլուսաբանվեն առցանց

Մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը կառավարության բոլոր միջոցառումները կլուսաբանվեն առցանց

Ելնելով  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից,- տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության նիստերն առցանց ռեժիմով հեռարձակվում են ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով,  վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: Միաժամանակ, տեսանյութերը և լուսանկարներն օպերատիվ կերպով տեղադրվում են ftp://ftp.gov.am/ hարթակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում