ՆՆարե Թադևոսյան

Արմավիրի մարզում կորոնավիրուսի դեպքերը 228-ն են, 110 մարդ առողջացել է

Արմավիրի մարզում կորոնավիրուսի դեպքերը 228-ն են, 110 մարդ առողջացել է

Մայիսի 13-ի դրությամբ Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: 

«Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք:

Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում