Բացահայտվել է Արմավիրում քնած երիտասարդին սպանելու դեպքը

ԱԱրսեն Մկրտչյան

Մայիսի լույս 10-ի գիշերը՝ ժամը 2.40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ ստացվեց։ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի իր տանը 30-ամյա տղամարդ էր սպանվել։ Դիակի զննությամբ հրազենային վնասվածք հայտնաբերվեց, ննջարանում՝ 16 մմ տրամաչափի պարկուճի պլաստմասսե խիծ։

Պարզ դարձավ, որ լուսամուտով տուն մտած անձը հրազենով կրակել էր քնած երիտասարդի վրա, ապա դռնով փախել։ Կրակոցի ձայնից արթնացած տնեցիները ահազանգել էին ոստիկանություն ու շտապօգնություն։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն առանձնապես ծանր հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժնում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց. պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքներով հոսպիտալացվել էր Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում բնակվող 42-ամյա մի տղամարդ։

Մարզի իրավապահները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարկած առաջ քաշեցին, որ քնած երիտասարդին սպանած ու հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է նույն անձը։

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները շուտով պարզեցին ոչ միայն կասկածվողի ինքնությունը, այլև դեպքերի մի շարք հանգամանքներ։ Տղամարդուն սպանելուց հետո կասկածվողը, նախնական տվյալներով՝ հեծանիվով վերադարձել էր Էջմիածին, որտեղ և ապրում է։ Ճանապարհին Գեղակերտ գյուղում մտել էր բնակիչներից մեկի հողամասը։ 42-ամյա տերը տեսել էր նրան ու կարծել էր, որ գողություն է անում։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում կասկածվողը դանակով մի քանի անգամ հարվածել էր այդ տղամարդուն ու հեռացել։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողները, համատեղ միջոցառմամբ, մայիսի 11-ին Էջմիածնում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Էջմիածնի բնակիչ, 45-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին հանցագործության գործիքներ հանդիսացող ինքնաշեն հրացանն ու դանակը և առգրավեցին։

Հրազենի գործադրմամբ կատարված սպանության ու դանակի գործադրմամբ կատարված սպանության փորձի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ են ձեռնարկվում հանցագործությունների շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում