ՆՆարեկ Սահակյան

Թուրքիայում կրկին պարետային ժամ է սահմանվել. ТАСС

Թուրքիայում կրկին պարետային ժամ է սահմանվել. ТАСС

Թուրքիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում որոշում է կայացրել կրկին 4 օրով պարետային ժամ սահմանել: Այս մասին նախարարների հետ հանդիպման ավարտին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փոխանցում է ТАСС գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ մայիսի 16-19-ը կրկին կարգելվի տնից դուրս գալը: Նա նաև չեղարկել է մուտքի ու ելքի արգելքը դեպի 9 նահանգ:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ մայիսի 17-ից սկսած՝ 65-ից բարձր տարիքի անձանց կթույլատրվեն զբոսանքները 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Նման թույլտվություն կգործի մայիսի 20-ից՝ մինչև 20 տարեկանների համար:

Հավելենք, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցում է 139 000-ը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում