ՌՌոզա Խաչատրյան

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է, երկուսի մոտ ախտորոշվել է թոքաբորբ․ մարզպետ

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է, երկուսի մոտ ախտորոշվել է թոքաբորբ․ մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի իր էջում նոր տեղեկություններ է հրապարակել մարզում կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին: 

«Սիրելի լոռեցիներ, այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը, ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել Պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները' Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար: Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը: Առողջ եղեք»,- գրել է նա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում