ՆՆարե Ոսկանյան

Պետական միջոցներով վերանորոգվում է Շուշիի բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը

Պետական միջոցներով վերանորոգվում է Շուշիի բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է Արցախում Նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) անձանց համար նախատեսված մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով ներկայումս պետական միջոցներով վերանորոգվում է բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը:

Ինչպես հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը, այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորում և ծանոթացել իրականացվող շինարարական ընթացիկ աշխատանքներին:

Բուժհիմնարկի պատասխանատուների հետ քննարկման ժամանակ արծարծվել են COVID-19 վարակով ընդունված պացիենտների և նրանց բուժական գործելակարգերի հետ կապված բազմաթիվ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում