Ucom ընկերության տնօրենի բնակարանից առգրավել են համակարգիչն ու որոշ փաստաթղթեր. փաստաբան

ՇՇողիկ Գալստյան

ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Ucom ընկերության տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում: Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը «Լուրերին» տեղեկացրել է, որ առգրավել են համակարգիչն ու որոշ փաստաթղթեր:

Նա մանրամասնել է, որ խուզարկություն է տեղի ունեցել Արա Խաչատրյանի բնակարանում, ավտոմեքենայում։ «Մի շարք խնդիրներ ենք մատնանշել  խուզարկության փուլում՝ սկսած նրանից, որ ավտոմեքենայի համարն այլ է եղել, քան այն մեքենան, որը խուզարկվել է։ Խուզարկության որոշման ձևակերպումներում տրված են էլեկտրոնային թղթապանակներ, այնինչ համակարգիչն են առգրավել։ Ցավոք, այս ամենը տեղի է ունենում Ucom ընկերության շուրջ տեղի ունեցած այս քննարկումների ֆոնին»,- նշել է Օրբելյանը։

Առկա տեղեկությունը, նրա խոսքով, իրեն հիմք է տալիս ենթադրելու, որ սա ինչ-որ գործընթաց է՝ կապված Ucom-ի առկա բաժնետերերի շուրջ վեճի հետ: «Ենթադրվում է, որ այս ամենը կապված է Գագիկ Խաչատրյանի քրեական գործի հետ, բայց հավելյալ դետալներ՝ ինչ ուղղությամբ էր, ինչ էին փնտրում, այս պահին չեմ կարողանա ներկայացնել»,- ասել է փաստաբանը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում