ԼԼիլիթ Գասպարյան

Մեկուսած 16 շիրակցիների թեստի արդյունքները դրական են, նրանք Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են

Մեկուսած 16 շիրակցիների թեստի արդյունքները դրական են, նրանք Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ են՝ հայտնում են Շիրակի մարզպետարանից:  

Մեկուսացման ցուցում ստացած շիրակցի 16 քաղաքացիների մոտ, որոնք 14 օր մեկուսացման վայրում գտնվելուց հետո, ըստ ցուցման, անցել են թեստավորում, նմուշառումը դրական արդյունք է ցույց տվել։ 16 հիվանդներն այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են։

Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 18 պացիենտ։ Շիրակի մարզում այժմ մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում