Հայաստանում եւ Լիբանանում մեկնարկել են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները

Հայաստանում եւ Լիբանանում մեկնարկել են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները

Մուսալեռցիները նշում են Մուսա լեռան հերոսամարտի 100 եւ Լիբանանի հայաբնակ Այնճար գյուղի հիմնադրման 75-ամյակները:

Հոբելյանական միջոցառումները մեկնարկել են Լիբանանում եւ այժմ շարունակվում են Հայաստանում: Հայաստանյան միջոցառումներն սկսվել են հերոսամարտում զոհված նահատակների հոգեհանգստյան արարողությամբ:  Այցելություն է եղել Մուսա լեռան հերոսներից մեկի՝ Եսայի Յաղուբյանի շիրիմ-հուշարձանին:

Սեպտեմբերի 17-ին ԵՊՀ-ում տեղի կունենա մուսալեռցիներին եւ առհասարակ հայ ազատագրական պայքարի 100-ամյակին նվիրված գիտաժողով: Մի քանի օր անց հերոսամարտին եւ մուսալեռցիների կենցաղին նվիրված ժամանակավոր ցուցահանդես կբացվի: Միջոցառումների կարեւոր բաղադրիչներից է նաեւ Մուսալեռ գյուղում հարիսայի պատրաստման եւ հյուրասիրության արարողությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում