ՎՎարդուհի Բալյան

Հայաստանում բնակվող 287 պատերազմի վետերանները կստանան 300-հազարական դրամ պարգևատրում

Հայաստանում բնակվող 287 պատերազմի վետերանները կստանան 300-հազարական դրամ պարգևատրում

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ գործադիրը վետերաններից յուրաքանչյուրին կհատկացնի 300 հազար դրամ պարգևատրում՝ որպես գնահատանք նրանց ունեցած վաստակի և որպես սոցիալական պաշտպանության միջոցառում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ առաջարկությունը ներկայացրել է Հաղթանակի և խաղաղության և Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը: Նախարարը տեղեկացրեց, որ բյուջեից այդ միջոցառմանը հատկացվում 86 մլն դրամ:

Զ.Բաթոյանի խոսքով՝ այս տարի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հանրապետության տոնին հանրային միջոցառումներ չեն լինելու, ուստի այս պարգևատրումը ևս մեկ անգամ կհիշեցնի վետերաններին, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում նրանց:

Նախարարն ասաց, որ սա միանվագ պարգևատրում է՝ հիշեցնելով, որ 2019-ից Կառավարությունը կրկնապատկել է վետերաններին տրամադրվող ամենամսյա պարգևավճարը՝ 50 հազարից հասցնելով 100 հազար դրամի:

Զ.Բաթոյանը հավելեց, որ 300 հազար դրամ պարգևատրում կստանան Հայաստանում բնակվող բոլոր 287 պատերազմի վետերանները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում