ՆՆարե Ոսկանյան

ԵՄ-ն աջակցում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի կարիքավոր ընտանիքներին

ԵՄ-ն աջակցում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի կարիքավոր ընտանիքներին

Եվրոպական միությունն աջակցում է կորոնավիրուսային համավարակի ճգնաժամի հետևանքով տուժած կարիքավոր ընտանիքներին՝ հայտնում է Հայաստանում Եվրամիության ֆեյսբուքյան էջի գրառումը։ 

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հետևում էր մարդասիրական օգնության փաթեթների կազմակերպմանը, որոնք պարունակում են սնունդ, հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, և տրամադրվելու են Լոռու մարզի 1000 բազմազավակ ընտանիքների: Այս նախաձեռնության գործընկերն է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը:

Առաջիկա օրերին մարդասիրական օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 կարիքավոր ընտանիքների՝ սերտորեն համագործակցելով տեղական և մարզային իշխանությունների հետ:

Մենք կհաղթահարենք ճգնաժամը միասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում