ԱԱրման Գալոյան

Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով. Արսեն Թորոսյան

Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5%-ի սահմաններում:

«Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար:

Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է:

Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:

Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում