ՌՌոզա Խաչատրյան

Վլադիլեն Բալյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի

Վլադիլեն Բալյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի

Նշանավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, տեղեկացնելով ավագանու որոշման մասին, նաև հայտնել է, որ օրերս կոմպոզիտորը տոնել է իր ծննդյան 96-ամյակը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ գրել է, որ շատ ուրախալի է, որ Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար կոմպոզիտորին շնորհվել է պատվավոր քաղաքացու կոչում:

«Երևանի ավագանին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց մեր հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին՝ Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար: 

Կարծում եմ, որ սա նաեւ հրաշալի նվեր է մեր մեծ արտիստին՝ ծննդյան 96-ամյակի կապակցությամբ: Իսկ ինձ համար կրկնակի հաճելի փաստ է այն, որ Վլադիլեն Բալյանը նաեւ Գյումրու օրհներգի հեղինակն է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում