ՌՌոզա Խաչատրյան

Ստոմատոլոգիական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատանքը թույլատրված է

Ստոմատոլոգիական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատանքը թույլատրված է

Հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020 թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը՝ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլոգիական պլանային գործունեություն՝ հայտնում են ԱՆ-ից:

«Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլոգիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020 թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը, որը ոլորտի մասնագետները կարող են ստանալ նախարարությունից (հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) և փակցնեն ստոմատոլոգիական կազմակերպություններում»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում