ԱԱրսեն Մկրտչյան

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ջանքեր է գործադրում աջակցելու Ռուսաստանում աշխատանքը կորցրած ՀՀ քաղաքացիներին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ջանքեր է գործադրում աջակցելու Ռուսաստանում աշխատանքը կորցրած ՀՀ քաղաքացիներին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։

Դեսպանությունից հայտնում են, որ ինչպես շինարարական, այնպես էլ հարակից ոլորտներում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլհասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։

Միևնույն ժամանակ թափուր աշխատատեղեր առաջարկող գործատուները (տարաբնույթ ոլորտներում) կարող են դեսպանության հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում