ՄՄերի Եգորյան

Մայիսի 17-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի 2 չվերթ

Մայիսի 17-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի 2 չվերթ

«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ին ծրագրում է իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: 

«Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար խնդրում ենք հայտը ներկայացնել [email protected] կամ [email protected] հասցեներին մինչև 30/04 ներառյալ: Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ ՀՀ կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում